Մաքսիմ Մանուկյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբիշ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 80 կգ քաշային կարգի Մաքսիմ Մանուկյանը ԱԱ-ի քառորդ եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց գերմանացի Այզեկին և անցավ կիսաեզրափակիչ փուլ: Այնտեղ նրա մրցակիցը կլինի վրացի, Եվրոպայի չեմպիոն Զուրաբի Դատունաշվիլին:
Ավելի վաղ 59 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Խաչատրյանը 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:
Հիշեցնենք, որ մեջ ըմբիշը հաղթանակով էր մեկնարկել ԱԱ-ում: Նա 1/16 եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



