Գիտնականները լեյկոզի դեմ պայքարի միջոց են գտել
ԼԱՅՖԱմերիկացի մի խումբ գիտնականներ համոզված են, որ C վիտամինը լեյկոզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է, քանի որ այն վերականգնում է TET2 գենի ակտիվությունը լեյկոցիտներում: TET2 գենի պաթոլոգիայով էլ պայմանավորված է այս հիվանդության զարգացումը:
Նման համոզման գիտնականները եկել են մկների վրա անցկացված գիտափորձի արդյունքում: 24 շաբաթ շարունակ մեծ դոզայով C վիտամին ներարկելուց հետո կրծողների լեյկոցիտներում զգալի փոփոխություններ են նկատվել: Մեկ ներարկումը համարժեք է եղել երկու նարնջի մեջ պարունակվող վիտամին C-ին՝ 100 միլիգրամ:
Բայց մարդկանց դեպքում, ըստ հաշվարկների, հարկավոր կլինի կիրառել 3000 անգամ ավելի մեծ չափաբաժին, այն էլ ներերակային ճանապարհով: Այս պահին գիտնականները դա հնարավոր չեն համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



