Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Իրաք՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը քննարկելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Իրաք, որտեղ հանդիպումներ կունենա մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Սպասվում է, որ Չավուշօղլուն Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ կքննարկի սեպտեմբերին սպասվող անկախության վերաբերյալ հանրաքվեի հետ կապված մի շարք հարցեր:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն անվանել է կոպտագույն սխալ ու հայտնել, որ երբեք չի ընդունի դրա արդյունքները:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



