Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հրաշալի է, երբ գիտես՝ կողքից կա քեզ հետևող մեկը, ով անաչառ է, օբյեկտիվ ու քծնելու կարիք չունի». Էմմա Մանուկյան

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

«Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհի Արևիկին մարմնավորող դերասանուհի Էմմա Մանուկյանին հեռուստադիտողը վաղուց է ճանաչում սերիալներից: Ինչպես և սովորաբար, այս նախագծում ևս Էմման ու նրա ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը, միասին են աշխատում:

Որքանո՞վ է այս հանգամանքը օգնում կամ խանգարում, ի՞նչ նախասիրություններ ունի դերասանների հնգամյա դուստրը և որքա՞ն հաճախ է խանդը հյուր գալիս սիրված դերասաններին. այս ու այլ հետաքրքիր թեմաների շուրջ BlogNews.am-ը զրուցել է դերասանուհի Էմմա Մանուկյանի հետ.

Էմմային սովորաբար բաժին են հասնում բարդ հոգեբանական դերեր, որոնք դերասանուհին, իհարկե, փայլուն է կատարում, իսկ թե ինչու հենց այդպիսի դերեր, Էմման այսպես է մեկնաբանում.

«Այո, հեռուստանախագծերում մեծամասամբ մի փոքր ծանր կերպարներ եմ մարմնավորում: Ինչո՞ւ է այդպես․ կարծում եմ՝ դա իմ դերասանական խառնվածքով է պայմանավորված, որտեղ դրամատիզմը մի փոքր ավելի շատ է: Սակայն սա չի նշանակում, որ ես ինձ սահմանափակում եմ դրամատիկ խաղացանկով, որովհետև թատրոնում ես ունեմ թեթև, կոմիկական շատ դերեր»:

Դերասանուհին ներկայումս միաժամանակ երկու նախագծում է աշխատում, ու կարելի է ասել՝ օրվա մեջ ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Այն հարցին, թե ինչպես է հասցնում լարված գրաֆիկի մեջ նաև ընտանիքին ու դստերը ժամանակ հատկացնել, Էմման անկեղծորեն խոստովանում է, որ չի հասցնում)): Սակայն դերասանուհին նշում է, որ իրեն շատ են օգնում իր մայրիկն ու սկեսուրը: Դստեր՝ 5-ամյա Սառայի մասին Էմման նշում է, որ բոլորովին հետաքրքրված չէ ծնողների մասնագիտությամբ. «Մեր մասնագիտությունը նրան չի հետաքրքրում, անգամ երբ հարցնում են՝ կցանկանա՞ս դերասանուհի դառնալ, միշտ ասում է՝ ոչ, իսկ ահա թատրոն շատ է սիրում: Մենք հաճախ ենք նրան թատրոն տանում։ Սիրում է դիտել ներկայացումները, սակայն դերասանուհի դառնալ չի ուզում»:

Հայտնի խոսք կա՝ որպեսզի ընտանիքում ամուսինները հաշտ ու համերաշխ ապրեն, նրանք պետք է բոլորովին տարբեր վայրերում աշխատեն: Էմմայի ու Վիլենի պարագայում, սակայն, այս սկզբունքը բացառվում է: Քիչ է, որ նրանք երկուսն էլ դերասան են, դեռ ավելին՝ սովորաբար նաև միևնույն նախագծերում են ընդգրկված լինում: Արդյոք այս հանգամանքը չի՞ խանգարում զույգին և որքա՞ն հաճախ են նրանք աշխատանքից հետո տանը նորից աշխատանքի մասին խոսում. «Մենք նույն օդն ենք շնչում, նույն միջավայրում ենք աշխատում, հետևաբար աշխատանքից հետո էլ չենք կարող չխոսել ու չքննարկել այն: Քանի որ միևնույն միջավայրում ենք լինում հիմնականում, սա մեզ ևս օգնում է միմյանց հետևել, խորհուրդներ տալ իրար ու նաև դիտողություններ անել մասնագիտական առումով: Կարծում եմ՝ հրաշալի է, երբ գիտես՝ կողքից կա քեզ հետևող մեկը, ով անաչառ է, օբյեկտիվ ու քծնելու և դուր գալու կարիք չունի»:

«Եթե գտնեմ քեզ» սերիալում թե՛ Էմմայի և թե՛ Վիլենի կերպարները սիրային հարաբերությունների մեջ են բոլորովին այլ դերասանների հետ: Գրկախառնություններ, համբույրի տեսարաններ Էմմայի ու նրա խաղընկեր Գևորգ Գրիգորյանի մասնակցությամբ հաճախ կարելի է տեսնել: Հարցին, թե արդյոք խանդի տեսարաններ չեն լինում ամուսինների միջև, Էմման սպառիչ է պատասխանում. «Եթե լինեին, ես ուղղակի չէի ունենա այդ տեսարանները: Եթե տեսարանները կան, նշանակում է՝ մեզ մոտ այդ խնդիրը չկա: Ինչ վերաբերում է իմ խաղընկերոջը, ապա պիտի ասեմ, որ նա փայլուն դերասան է, և եթե Գևորգը չլիներ այնպիսին, ինչպիսին կա, ապա մեր դուետը չէր լինի այդքան անկեղծ ու համոզիչ: Հազարից մեկ է լինում, երբ նկարահանման հարթակում դու հանդիպում ես մի մարդու, ով այդքան մոտ է քեզ իր ներքին զգացողություններով: Երևի հենց դրա մեջ է գաղտնիքը, որ հեռուստադիտողը հավատում է մեր անկեղծ սիրուն»:

Սերիալն արդեն 6 ամիս է՝ եթերում է: Էմման նշում է, որ այս ընթացքում նկարահանող խմբի հետ մի ընտանիք են դարձել. «Հաճույք է աշխատել այնպիսի կոլեկտիվում, ինչպիսին մեր ֆիլմի թիմն է»,- զրույցի վերջում նշեց դերասանուհին:

 

Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»