Հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրեր նվաճած ակումբները
ՍՊՈՐՏՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան որակավորման փլեյ-օֆի պատասխան հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախստանյան «Աստանա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Սելթիկ»-ին (պայքարը շարունակում է «Սելթիկ»-ը): Հունական «Օլիմպիակոս»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Ռիկա»-ին և հայտնվեց ՉԼ խմբային փուլում: «Սևիլիա»-«Բաշակշեհիր» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, բայց հաջորդ փուլ դուրս եկավ «Սևիլիա»-ն: «Մարիբոր»-ը 1:0 հաշվով գերազանցեց իսրայելական «Հապոել Բեեր-Շևա»-ին և կխաղա ՉԼ խմբային փուլում: Իտալական «Նապոլի»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտության մատնեց «Նիս»-ին և իրավունք ստացավ մրցելու ՉԼ խմբային փուլում:
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ևս հինգ հանդիպում կկայանան օգոստոսի 23-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



