Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻշխող Մոնղոլական ժողովրդական կուսակցության անդամները չորեքշաբթի Ժողովրդական մեծ խուրալին են հանձնել Մոնղոլիայի վարչապետ Ժարգալտուլգին Էրդենեբաթի հրաժարականի պահանջը։ Այս մասն հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Մոնղոլիայի ձայն»-ը։
Կուսակցության 30 անդամներ ստորագրել են հրաժարականի պահանջը։ «Կառավարության ղեկավարը չի կատարում պարտականությունները»,- նշվում է փաստաթղթում։
Հրաժարականի գործընթացը սկսելու համար փաստաթղթի հեղինակները պետք է ստանան Ժողովրդական մեծ խուրալի 76 անդամներից 39-ի աջակցությունը։ Օրենքի համաձայն՝ պահանջը պետք է քննարկվի 14 օրվա ընթացքում։ Էրդենեբաթը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



