Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսում կատարված դրամապանակի գողությունը բացահայտվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 42-ամյա Նաիրա Գ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ տուժածի հաղորդման՝ դրամապանակի մեջ եղել է 20.000 դրամ, բանկի վճարային քարտ եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 47-ամյա Արմեն Ա.-ն, ով օգոստոսի 22-ին ժամը 15.45-ին «Ռոսիա» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



