Մոսկվայում 15-ամյա հարբած աղջիկն ընկել է 9-րդ հարկից ու հրաշքով ողջ մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում բնակելի շենքի 9-րդ հարկից ընկած 15-ամյա հարբած աղջիկը ոչ միայն հրաշքով փրկվել է, այլ նաև խուսափել լուրջ կոտրվածքներից:
Ինչպես գրում է life.ru-ն, աղջիկը կոտրել է միայն կողոսկրը:
Դեպքի օրը բակում ընկերների հետ հարբեցողությամբ զբաղվող աղջկան նկատած ծնողները որոշել են պատժել նրան՝ բանտարկելով սենյակում: Սակայն ծնողների «կալանքի» հետ հաշտվել 15-ամյա դեռահասը չի շտապել. դրա փոխարեն նա շտապել է կրկին միանալ ընկերներին և փորձել է դուրս գալ տնից պատուհանի միջոցով: Աղջկա ոտքը սայթաքել է, և նա վայր է ընկել:
Երջանիկ պատահականությամբ նրա վայրէջքը մեղմել են պատուհանի տակ եղած ծառերը: Աղջիկը կարողացել է խուսափել լուրջ տրավմաներից, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



