Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիները հոկտեմբերի 1-ից ստիպված կլինեն վիզա ստանալ Պանամայի տարածք մուտք գործելու համար: Այդ մասին հայտարարել է Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վենեսուելայում իրավիճակը հազարավոր մարդկանց միգրացիայի պատճառ է դարձել, ովքեր ավելի լավ ապագա են փնտրում իրենց և իրենց ընտանիքների համար: Վենեսուելայում ժողովրդավարական կարգի տապալումը վտանգի տակ է դնում մեր անվտանգությունը, տնտեսությունը և պանամացիների աշխատատեղերը»,- գրել է Պանամայի առաջնորդը Twitter-ում:
Նա հավելել է, որ վիզայի ռեժիմը կպահպանվի՝ մինչև Վենեսուելայում «չվերականգնվի ժողովրդավարական կարգը և չսկսեն հարգել մարդու իրավունքները»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



