Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռազմական ուսումնարանների շրջանավարտներն ավարտական միջոցառումների շրջանակներում այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում մեկնարկել են ռազմական ուսումնական հաստատությունների ավարտական միջոցառումները: Տոնական միջոցառումների շրջանակներում Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ծաղիկներ դրեց Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին և արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ռազմական ուսումնական հաստատությունների ավարտական միջոցառումների մեկնարկը տրվել է օգոստոսի 22-ին, միջոցառումները տևելու են 4 օր: «Այսպիսի միջոցառումներ առաջին անգամ են անցկացվում: Այս միջոցառումներով ավարտվում է մեր ռազմական ուսումնարանների կուրսանտների ծառայության ուսումնական փուլը և մեկնարկում ծառայության այն փուլը, երբ նրանք պետք է սպայական ուսադիրներ կրեն և ծառայության անցնեն Հայկական բանակում»,- ընդգծեց փոխնախարարը:

Առաջիկա օրերի ընթացքում ռազմական ուսումնարանների համար հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում, Կասկադում, Սարդարապատում, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հետո շրջանավարտներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: «Սա արվում է մի քանի նպատակներով: Առաջին հերթին մեր ապագա սպաները այս օրերի հետ կապված լավ հիշողություններ կունենան: Բացի այդ, հաշվի առնելով մեր ժողովրդի ուշադրությունը բանակի նկատմամբ, կարծում եմ, որ մենք այս օրերը պետք է հիշարժան դարձնենք մեր ժողովրդի և սպաների համար»,- նշեց Արտակ Դավթյանը:

Խոսելով հայկական ռազմական ուսումնական հաստատություններում կրթական որակի մասին` Արտակ Դավթյանն ընդգծեց, որ տարիներն են ցույց տվել, թե որքան պրոֆեսիոնալ են հայ սպաները: «Անցած տարիների ընթացքում մեր գրանցած հաղթանակն արցախյան ազատամարտում և մինչ օրս այդ հաղթանակի պահպանումը խոսում են հենց մեր սպաների պրոֆեսիոնալիզմի և կրթվածության բարձր մակարդակի մասին»,- եզրափակեց  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը:

Նա հավելեց, որ կան նաև արտերկրում ռազմական կրթություն ստացող հայ երիտասարդներ, ովքեր ուսումնառության ավարտից հետո գալիս են և ծառայության անցնում հայոց բանակում: Փոխնախարարի խոսքով` նրանք ևս բարձր մակարդակի կրթություն են ստանում և, վերադառնալով հայրենիք, իրենց փորձն ու գիտելիքներն օգտագործում են Հայկական բանակում:

 

 

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել