ԱՄՆ դեսպանատանը ռուսաստանցիներին առաջարկել են այլ երկրներում ամերիկյան վիզա ստանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի վիզա ստանալու համար փաստաթղթերը ներկայացնել ցանկացած այլ երկիր, ԱՄՆ-ի օրենքը դա չի արգելում։ Այս մասին հայտնել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը։
«Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները կարող են վիզա ստանալու համար փաստաթղթերը ներկայացնել աշխարհի ցանկացած երկրում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսություն։ Հյուպատոսության ծառայողն անհատական կարգով վիզաների շուրջ որոշում կկայացնի՝ հետեւելով ամերիկյան օրենսդրությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախօրեին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ վիզա ստացողների հերթ էր գոյացել, քանի որ օգոստոսի 22-ը վերջին օրն էր, երբ ԱՄՆ դեսպանատունը վիզա էր տրամադրում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



