Թուրքիայում զինվորական կարգով թաղել են «Կիպրոսի հերոս» հայազգի Մուրադ Միհրանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում է տեղի ունեցել հայազգի Մուրադ Միհրանի հոգեհանգիստը, ով 1974-ին թուրքական բանակի կողմից մասնակցել է ռազմական գործողություններին Կիպրոսում և ճանաչվել «Կիպրոսի հերոս»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Մուրադ Միհրանը Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
Մուրադ Միհրանի դագաղը եկեղեցի է բերվել պատվո պահակախմբի զինվորների կողմից, որից հետո հայ հոգեւորականները հոգեհանգստի արարողություն են կատարել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



