Տխրում եմ, երբ քուրդ բառն եմ օգտագործում․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հորդանանից վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Սիրիայի քրդերի հետ կապված խնդրին, ասել է․ «Սիրիայի Աֆրինում Թուրքիայի հետ համահունչ շարժվող քրդեր կան։ Իհարկե կան նաեւ քրդական PYD-ի հետեւորդներ։ Ես քուրդ բառն օգտագործելիս տխրում եմ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեր քուրդ եղբայրների հետ որեւէ խնդիր չունենք։ Օրինակ, իմ երկրում մեր հետ միասին ապրող քուրդ եղբայրներ կան։ Չի կարելի բոլոր քրդերին համարել PKK-ի կողմնակից։ Նույն իրավիճակն է նաեւ Սիրիայի Աֆրինում։ Այնտեղ Թուրքիայի հետ շարժվող քրդական ցեղեր կան»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



