Պայթյուն Աֆղանստանում. 5 զոհ եւ 38 վիրավոր կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի Հիլմենդ նահանգի վարչական կենտրոնում՝ Լաշքարհար քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 38 վիրավոր կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tolo News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածներից 3-ն անվտանգության ուժերի աշխատակիցներ են: Տուժածների մեծ մասը տեղի բնակիչներ են, այդ թվում՝ ոչ հեռու գտնվող դպրոցի աշակերտներ:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



