Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենում Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիայի օդուժի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ALJAZEERA-ն:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



