Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ քանի դեռ Էրդողանը վարում է նման միապետական քաղաքականություն՝ Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Die Welt պարբերականը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բռնապետական է, նման ղեկավարություն ունեցող երկիրը չի կարող անդամակցել Եվրամիությանը նույնիսկ 2023-ին»,- ասել է Կուրցը:
«Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



