Հնդկական դպրոցում ամոնիակի բալոն է պայթել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում 50 դպրոցականներ հոսպիտալացվել են չորեքշաբթի ամոնիակի բալոնի պայթելուց հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Indian Express պարբերականը։
Նրա տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել սառցարանային պահեստում արտահոսքից հետո, որը գտնվում է Չհինդվարա շրջանում՝ մի քանի դպրոցների մերձակայքում։ Մոտակա դպրոցից մարդիկ տարհանվել են։ Տասնյակ դպրոցականներ իրենց վատ են զգացել եւ ուշագնաց են եղել։ Հիվանդանոցում նրանց անհրաժեշտ օգնություն են ցույց տվել եւ դուրս գրել։
Բալոնի պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Ըստ իրավապահների՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



