Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Երևան քաղաքի Էրեբունի փողոց (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Գյուրջյան փողոց (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝
1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



