Պուտինին վստահում է ռուսաստանցիների 58%-ը. հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահության մակարդակով ռուսաստանցի քաղաքական գործիչների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել: Այսպիսին են «Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Գործող նախագահին վստահություն է հայտնել հարցվածների 58%-ը: Երկրորդ տեղում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, երրորդում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նշվում է նաեւ, որ նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությունը դրական է գնահատել հարցված քաղաքացիների 83%-ը, դժգոհություն է հայտնել՝ 15%-ը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությունն էլ դրական է գնահատել հարցվածների 48%-ը, բացասական՝ 51%-ը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-22-ին, Ռուսաստանի 137 բնակավայրերում: Հարցմանը 1600 մարդ է մասնակցել:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



