Մեսիի հայրը բանակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը բանակցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի հետ, հաղորդում է բրիտանական The Sun-ը:
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս: Անգլիական ակումբը ցանկանում է գրավիչ առաջարկով Մեսիին համոզել, որ նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական թիմի հետ եւ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Անգլիա:
Մեսին ու «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցելու են օգոստոսի 24-ին Մոնակոյում, որտեղ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



