Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լեւոն Ալթունյանը հանդիպել է Սյունիքի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հանդիպել է Սյունիքի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, Լեւոն Ալթունյանը ներկայացրել է քննարկվելիք հարցերի շրջանակը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը ներկայացրել է մարզի առողջապահության համակարգի իրավիճակը, բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարվելիք քայլերը, ինչպես նաև խնդիրները:

ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն  Զուլոյանը նշել է, որ նախատեսվում է երկրի վարչապետի հերթական այցելություն Սյունիքի մարզ, և շատ կարևոր է, որ նրա կողմից տրված հանձնարարականները կատարված լինեն։

Բժշկական կենտրոնների ղեկավարներն առավել հանգամանալից ներկայացրել են իրենց կողմից իրականացվող քայլերն ու դրանց տված արդյունքները։

Մեղրու տարածաշրջանային ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը նշել է, որ թե՛ ծառայությունների որակի բարելավման, թե՛ ֆինանսական միջոցների տնտեսման ուղղությամբ զգալի արդյունքներ է տվել ներքին օպտիմալացումը և Ագարակի ու Մեղրու պոլիկլինիկական ծառայությունների տեղակայումը կենտրոնի շենքում։

Ներքին օպտիմալացում իրականացվում է նաև Սիսիանի ԲԿ-ում։ Այստեղ հրաժարվել են մայրապետների ծառայություններից, 2-3 նեղ մասնագետի հետ աշխատում է մեկ բուժքույր։

Կապանի ԲԿ-ի տնօրեն  Կարեն Մելքոնյանի խոսքով՝ իրենց մոտ ավանդույթ է դարձել մայրաքաղաքից առաջատար նեղ մասնագետներին հրավիրելը, ովքեր տեղի բժիշկներին փոխանցում են իրենց փորձառությունն ու հմտությունները։ Միաժամանակ շահում են կապանցիները` տեղում ստանալով անհրաժեշտ բժշկական ծառայությունը։ Դրանով մեծանում է հիվանդների հոսքը, ավելանում` հիվանդանոցի ֆինանսական մուտքերը։ Այժմ աշխատանքներ են տանում նոր ծառայություններ ծավալելու ուղղությամբ։

Նելսոն Զուլոյանը Սյունիքի առողջապահության կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել է ոլորտում շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելու խնդրի վրա։

«Այս ուղղությամբ վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել։ Եթե այդ ճանապարհին այնպիսի մեխանիզմներ կամ առաջարկներ ունեք, որոնցում նախարարությունը կարող է իր դերակատարությունն ունենալ, ապա պատրաստենք ենք համագործակցելու»,-շեշտել է աշխատակազմի ղեկավարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարության ծրագրերի առողջապահության բաղադրիչի իրականացմանը, այդ թվում, էլեկտրոնային առողջապահության համակարգը ողջ ծավալով գործարկելուն, բժիշկների վերամասնագիտացմանն առնչվող և այլ հարցեր։

 

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա Սողոմոնյան