Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում արձագանքել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի խաղաղ բնակչության սպանությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին ՄԱԿ-ի ազդեցիկ երկրներին կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Սաուդյան վարչակարգի կողմից իրականացվող գրոհներին և խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tasnim News Agency-ն:
Բացի այդ, Քասեմին խստորեն դատապարտում է նաև Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի կողմից իրականացված և տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռակոծությունը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենի մայրաքաղաք Սանայի Արհաբ հյուրանոցի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ՝ ներառյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ շատերը՝ վիրավորվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



