Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խոսրովի արգելոցում վնասվել է 250 հա տարածք. արգելոցային ռեժիմը թույլ չի տալիս որևէ միջամտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոսրովի արգելոցի 1600 հեկտար տարածքից հրդեհների հետևանքով նախնական տվյալներով վնասվել է 250 հեկտարը: «Կան առանձին կղզյակներ, որտեղ վնասը շատ մեծ չէ, դրանք նաև հնարավորություն են տվել կենդանական աշխարհին պատսպարվել: Վնասների չափն առաջիկայում ճշգրտվելու է, մի քանի աղբյուրներ ենք համադրելու, որպեսզի ունենանք ճշգրիտ պատկեր: Վստահեցնում ենք, որ չի լինելու որևէ բան, որը կթաքցնենք, այդպիսի խնդիր չկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ ցանկանում են հրապարակային գնահատականներ հնչեցնել, որպեսզի հետագայում վերականգնողական աշխատանքները լինեն նպատակային, ներգրավելով նաև հասարակությանը:

Անդրադառնալով համահայկական ծառատունկ կազմակերպելու մասին հարցին՝ Բնապահպանության նախարարն ասաց, որ արգելոցային ռեժիմը թույլ չի տալիս որևէ միջամտություն, մարդու որևէ գործունեություն, բույսերի արհեստական աճեցում: «Արգելոցի հետ կապված գործում է խիստ ռեժիմ: Առաջիկայում քննարկելու են արգելոցի կառավարման պլանը, որտեղ կան նաև առանձին լուծումներ, որպեսզի այնտեղ ընդգրկվեն նոր տարածքներ, արգելոցում այլ  ռեժիմներ կիրառելով՝ կարողանանք որոշակի քայլեր անել, սակայն բուն արգելոցում որևէ միջամտություն արգելվում է ու չի իրականացվելու»,- ասաց նախարարը: Աշխատանքները կդրվեն հանրային քննարկման, որպեսզի հասարակությունը, բնապահպանները լիարժեք իմանան հետագա գործողությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջների, փրկարարներին խրախուսելու մասին, նշեց, որ դեռևս նման քայլ չի արվել: «Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ-ի օրը նշելիս անպայման բոլորը պարգևատրվելու են»,- ընդգծեց նա:

Միաժամանակ, ԱԻ նախարարը վստահեցրեց, որ ռուսական Իլ-76-ի օգտագործման նպատակով ՀՀ կառավարությունը վարձակալության միջոցներ չի հատկացրել, ինքնաթիռի ներգրավումը հրդեհաշիջման աշխատանքներին եղել է Ռուսաստանի աջակցությունը:

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել