Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արագածոտնի մարզպետն էլ, գյուղփոխնախարարն էլ խաբել են. վաղը արագածավանցիները կփակեն միջպետական ճանապահը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան համայնքի բնակիչները վաղը կրկին մտադիր են փակել միջպետական նշանակության ավտոմայրուղին:

Այս մասին Past.am-ին տեղեկացրեց ազատավանցիներից մեկը, ով զայրացած պատմում էր, թե ինչպես են իշխանությունները նախ թոզ փչում գյուղացիների աչքերին, խաբում նրանց, հեռանում ու մոռանում տված խոստումն էլ, գյուղացուն էլ, նրանց հոգսն էլ:

«Ծիրան ենք աճեցնում, խնձոր ենք աճեցնում, կարկուտից տուժում ենք, ոչ մեկը չի արձագանքում: Մթերող կազմակերպությունները հրաժարվում են մթերքն ընդունել, ջուր մատակարարողն էլ ջուրը չի տալիս»,- ասաց արագածոտնի բնակիչը:

Նա նաև տեղեկացրեց, որ մի ամիս առաջ գյուղի մեծ ու փոքրով փակել են ճանապարհը: Վերևներից եկել են, խոստումներ տվել ու հեռացել: Բայց, տված խոստումներն, ինչպես օդում՝ ոտքի վրա տվել են, այդպես էլ մնացել են օդում: Տեղ չեն հասել:

«Արագած, Արթենի գյուղերի տեղը մոռացել են մեր հարգարժան իշխանավորները: Գյուղի միջով անցնող հսկա գետն ամեն տարի մի ընտանիքի դժբախտացնում է: Տարի չկա, որ մարդկային զոհ չունենանք այդ գետի պատճառով: Իսկ հողից մի կտոր հաց վաստակելու հույսն էլ մյուս կողմից են սպանում: Հիմա էլի ջուր չունենք»,- ասաց արագածավանցին:

Անցյալ անգամ` ճանապարհը փակելու ժամանակ, գյուղացիների բողոքը լսել են Արագածոտնի մարզպետը, գյուղատնտեսության փոխնախարարը: Մեր զրուցակցի խոսքով` եկել խաբել, ճանապարհը բացել են տվել, գնացել են ու ամեն ինչ մոռացել: Հիմա կրկին հավաքվել են համայնքապետարանի մոտ: Պայմանավորվում են, թե երբ են այն փակելու: Նա նաև նշեց, որ արդեն երկար ժամանակ է ոռոգման ջուրը կտրել են, բերքը ծառերի վրա չորանում է: Ջրամատակարարները պատճառաբանում են, թե ջրի խնդիր կա, բայց գյուղացիք համոզված են, որ նման խնդիր չկա:

«Ում քեռիները, հորեղբայրները կառավարության անդամներ են, դեպուտատներ են ու մեծ հողեր ունեն, այդ ջուրը պահել են նրանց համար: Խեղճ գյուղացու ջուրը կտրում են, նրանց հողերն են ջրում: Գյուղացին էլ արդեն ճարը կտրած դիմում է ծայրահեղ քայլերի: Եթե ջուրը քիչ է` ինչո՞ւ են մեզ հետ պայմանագիր կնքում, ինչո՞ւ են մեզնից չտված ջրի գումարները գանձում: Մեր հետ պայմանագիր են կնքում, որ ողջ տարին մեզ ջրով ապահովեն, մենք էլ, հավատալով կառավարությանը, ներդրումներ ենք անում: Հետո ամառվա շոգին ջուրը կտրում են ու մեզ թողնում են անձրևի հույսին: Էն անձրևներից կուտակված ջրերը ծախում են մեր վրա, մի քանի օր ջուր են տալիս, հսկայական պարտք են կուտակում մեր վրա, հետո էլ տալիս են դատարան, մարդկանցից վերցնում են այդ գումարները: Այ այս վիճակում է այսօր գյուղացին»,- ասաց Ազատավանի զայրացած բնակիչը:

Արմինե Գրիգորյան

Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինել