ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել չորս երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը. Fox News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակել չորս պետությունների քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Համապատասխան նախաձեռնությունն արդեն պետդեպարտամենտում է, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյաներով՝ խոսքն այն երկրների մասին է, որոնք հրաժարվում են Վաշինգտոնի հետ համագործակցել արտաքսման հետ կապված՝ չեն ընդունում ԱՄՆ-ից արտաքսված անձանց կամ երկարաձգում են նրանց ընդունելու գործընթացը։
«Պետքարտուղարը տվյալ թեման քննարկում է այդ երկրների ներկայացուցիչների հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք ենթարկվեն եւ հետ վերցնեն իրենց քաղաքացիներին»,-ասել է պաշտոնյան։
The Washington Times-ի համաձայն՝ խոսքը Կամբոջայի, Էրիթրեայի, Գվինեայի եւ Սիերա Լեոնեի մասին է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



