Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանն ու Թուրքմենստանը հաստատել են աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու ձգտումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները:

Թուրքմենստանի նախագահը ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են ամբողջ աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու, միջազգային հարաբերություններում վստահության և փոխըմբռնման սկզբունքներն ամրապնդելու փոխադարձ ձգտումը: Ընդ որում, կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել գործընկերությունն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համատեղել ջանքերը միջազգային անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ուղղությամբ, ինչպես նաև ահաբեկչության, անդրազգային հանցավորության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:
Թուրքմենստանի նախագահն առանձնահատուկ կերպով ընդգծել է, որ այս հանդիպումն ամրապնդել է առևտրատնտեսական ոլորտում որակապես նոր և առավել դինամիկ գործընկերության հիմքերը: Առավել հեռանկարային ուղղություններն են առևտուրը, էներգետիկան, տրանսպորտն ու կապը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, տեքստիլ արդյունաբերությունը, ուղղակի շփումները և գործարար կառույցների միջև գործնական կապերի զարգացումը:
Թուրքմենստանի ղեկավարը լրագրողներին նաև հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել երկկողմ հարաբերությունների հումանիտար բաղադրիչին և պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն կերպ աջակցել երկու ժողովուրդների առավել սերտ շփումների ձգտմանը, հարուտ պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանը, պայմաններ ստեղծել Թուրքմենստանի և Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների ստեղծագործական համագործակցության համար:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալու են փակ տարածություններում և մարտարվեստի 5-րդ ասիական խաղերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս առնչությամբ Թուրքմենստանի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրվել է այցելել Թուրքմենստան՝ մասնակցելու սեպտեմբերի 17-ին կայանալիք խաղերի բացման պաշտոնական արարողությանը:


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո

 Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Թուրքմենստանի նախագահին Երևանում:

Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, անշուշտ, հատուկ նշանակություն հաղորդեց այս տարվա ընթացքում հայ-թուրքմենական հարաբերությունների կենտրոնական իրադարձությանը՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Հենց այս օրը՝ 1993թ-ի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև ստորագրվեց Բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը: Այս հանգամանքները հատուկ նշանակություն հաղորդեցին այսօրվա այցին, որի արդյունքներից մենք բավարարված ենք: Այցի ընթացքում մի շարք ուղղություններով մեր երկկողմ համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, ընդունվել է երկու երկրների ղեկավարների Համատեղ հայտարարությունը:

Պարոն Նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը:

Մենք միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ: Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին:

Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ:

Իհարկե, մենք անդրադարձել ենք նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Պայմանավորվեցինք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում: Որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հուսով ենք, որ թուրքմեն գործընկերները կմասնակցեն Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ:

Ինչպես և նախկինում, կզարգացնենք փոխգործակցությունը կրթության ոլորտում, կիրականացնենք ուսանողական և մանկավարժական փոխանակումների ծրագրեր, ինչը, անշուշտ, նպաստում է մեր երկրների միջև համագործակցության հարստացմանը:

Իհարկե, բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: Հայաստանը և Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում:

Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

Ամփոփելով՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, թուրքմեն բոլոր գործընկերներին հանգամանալից և արգասաբեր կարծիքների փոխանակման համար: Շատ շնորհակալ եմ:

Համոզված եմ, որ այսօր ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար: 

Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ