Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանական ակումբը ՉԼ խմբային փուլում, մենք ՝ օդանավակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում ադրբեջանական Ղարաբաղ ֆուտբոլային ակումբը երկու խաղերի արդյունքով հաղթեց և դուրս եկավ որակավորման Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Ադրբեջանական ֆուտբոլի համար սա մեծ նվաճում է, առաջին անգամ ադրբեջանական ակումբը ներկայացված կլինի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում, ինչը ֆուտբոլային նոր պատմություն ունեցող երկրի համար մեծ ձեռքբերում է: Ադրբեջանական ակումբները նախորդ տարիներին հաջողացրել էին խաղալ ավելի թույլ համարվող Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Օրինակի համար նշենք, որ Հայաստանից որևէ թիմ չի հաղթահարել եվրոլիգաների որակավորման երկրորդ փուլը: 

Ադրբեջանական ֆուտբոլի նման զարգացումը պայմանավորված է պետության կողմից ներդվող ահռելի գումարներով: Պատահական չէ, որ այդ գումարները նեդրվել են հենց Ղարաբաղ անունն ունեցող թիմի վրա: Հասկանալի է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելը ադրբեջանական կողմին շանս կտա քարոզչական մեծ արշավ անել և համաշխարհային ֆուտբոլային լսարանի լոյալությունը շահել: 

Բացի այդ, Ադրբեջանում արդեն գործում են Ռեալի, Բարսելոնայի և Մանչեսթեր Յունայթեդի մարզադպրոցները: Այդ դպրոցների կառուցման հիմնական մասը ծածկվել է ադրբեջանական կողմի ջանքերով: Սա բացի բռենդից նաև ապագայում խոստումնալից ու տեղական ֆուտբոլիստներ ունենալու մեծ շանս է:

Հայաստանում բնականաբար չկան այն ահռելի գումարները, որոնք ներդնում են ադրբեջանցիները ֆուտբոլի մեջ: Բայց չկա նաև որևէ պետական վերաբերմունք: Իշխանությունը ֆուտբոլի հետ առնչվել է միայն մեկ անգամ ՝ հայ-թուրքական բանակցությունների ժամանակ ՝ հավաքականների միջև խաղերին այցելելով: Եվ վերջ: 

Իսկ հավաքականներն այսօր համաշխարհային ֆուտբոլում երկրորդական դիրքերում են: Առավել կարևոր են ակումբները: Իսկ Հայաստանում չկա որևէ ակումբ, որ գոնե հաղթահարի որակավորման երկրորդ փուլը: Պետությունը գումար չունի, չունի նաև քաղաքական կամք գումար ուղղորդելու կամ առնվազն վերաբերմունք ցույց տալու համար: Ի վերջո ֆուտբոլը բացի սպորտից ու եկամուտից, նաև քարոզչական կարևոր գործիք է, որից մեր հակառակորդները վարպետորեն օգտվում են: Իսկ մենք, թերևս, շարունակենք շախմատ խաղալ և ըմբշամարտիկներ դիմավորել օդանավակայանում: Դա ավելի հեշտ ու էժան:

Սարգիս Մեսրոպյան

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել