Ֆլորիդայում դատապարտյալը մահապատժի է ենթարկվել նոր դեղորայքի միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Ֆլորիդա նահանգի բանտերից մեկում մահապատժի է ենթարկվել 53-ամյա Մարկ Ասայը, որը դատապարտվել է ռասայական հողի վրա սպանություններ կատարելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատավճիռն իրականացվել է ավելի վաղ այս նպատակով չօգտագործված ցավազրկողի՝ էտոմիդատի միջոցով: Այս դեղորայքը փոխարինել է միդազոլամին, որը մի շարք դեղագործական ընկերություններ դադարել են վաճառել որպես մահաբեր ներարկումների համար օգտագործվող դեղամիջոց:
Նշվում է, որ Ասայը մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ռոբերտ Լի Բոքերին և մետիս Ռոբերտ Մաքդաուելին ռասայական հողի վրա սպանելու համար: Հանցագործություններն իրականացվել են 1987 թվականին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



