Պոլ Պոգբան՝ Եվրոպայի լիգայի լավագույն խաղացող
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդ» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ստացավ Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը, որի մրցանակաբաշխությունը անցկացվեց առաջին անգամ: Հավակնորդների թվում էին նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, Իբրահիմովիչը 11 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում, Պոգբան 15 խաղում աչքի է ընկել 3 անգամ, կատարել է նաեւ 1 գոլային փոխանցում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



