Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 25-ին, ժամը 16.30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի եւ Դաբա գյուղերի մերձակայքում:
Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է: Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում: Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, եւ նա առավոտյան վերադարձել է ծառայության:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



