Գիտնականները պնդում են, որ մարդու ատամները հնարավոր է վերականգնել
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մասնագետներն ուսումնասիրել են ատամների վերականգնման հնարավորությունը ցիխլիդ ձկների օրինակով և բացահայտել են նոր հնարավորություններ, որոնք հնարավոր է օգտակար լինեն նաև մարդկանց համար:
Ցիխլիդներն, ինչպես մարդիկ, ունեն 2 տիպի ատամներ: Մասնագետներն ուսումնասիրել են ձկների ոչ միայն ատամներն, այլ նաև նրանց համային ռեցեպտորները:
Փորձի ընթացքում մասնագետները խաչասերել են ցիխլիդն իր ցեղակից մեկ այլ տեսակի հետ: Նրանցից մեկը սնվել է միայն պլանկտոնով՝ չօգտագործելով ատամները, իսկ մյուսը՝ ջրիմուռներով՝ օգտվելով ատամնային մեխանիզմից: Այնուհետև, խաչասերված էմբրիոնը տեղադրվել է հատուկ հեղուկի մեջ, որի շնորհիվ արագացել է ատամների և ռեցեպտորների զարգացումը:
Չնայած կենսաբանական տարբերություններին, մասնագետները կարծում են, որ որոշակի քիմիական միջամտության շնորհիվ հնարավոր է վերականգնել նաև մարդու ատամները:



