ԱՄՆ նախագահի խորհրդական Սեբաստյան Գորկան հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ահաբեկչությանը հակազդելու հարցերով խորհրդական Սեբաստյան Գորկան հրաժարական է տվել, հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ Գորկան Թրամփի ամենաթունդ կողմնակիցներից մեկն էր։ Նա հաճախ է լրատվամիջոցներում ելույթ ունեցել՝ հրապարակայնորեն պաշտպանելով նախագահի քաղաքականությունը։
Հուլիսին Գորկան MSNBC եւ CNN հեռուստաալիքներին տված հարցազրույցների ժամանակ իր ագրեսիվ վարքը բացատրել է նրանով, որ ցանկանում է Թրամփին կեղծ տեղեկություններից պաշտպանող «փիթբուլ» դառնալ։
Հեռուստաալիքը նշում է, որ Գորկայի հրաժարականը Սպիտակ տանը Թրամփի մտերիմ մարդկանց պաշտոնաթողության շարքից է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



