Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը երկրի վարչապետ է նշանակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շաբաթ ստորագրել է երկրի վարչապետ և նախարարների կաբինետ նշանակելու վերաբերյալ հրամանագրերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը։
Նախօրեին երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել վարչապետի և նախարարների կաբինետի անդամների թեկնածությունները։
Ըստ այդմ՝ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Սափար Իսակովը նշանակվել է երկրի վարչապետ։
Սոորոնբայ Ժեենբեկովի գլխավորած կառավարությունը լիազորությունները վայր էր դրել՝ սպասվող նախագահական ընտրություններին վարչապետի մասնակցության պատճառով։ Կառավարության նոր կազմում իրենց պաշտոնները պահպանել են բոլոր առանցքային նախարարները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



