Երկու ՔԿՀ-ներում թմրանյութ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շենքի` խցերին մերձ տարածքում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել ապակյա գլանաձև 5 տարա, ծխախոտի 7 գլանակ` լցոնված 7,5 գրամ քաշով դարչնականաչավուն զանգվածով:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժմասի չօգտագործվող սենյակի զննությամբ օրերս հայտնաբերվել է անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 2 գրամ քաշով կանաչավուն զանգված:
Առգրավված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



