Կոնտեին զարմացրել է Ազարի հրավերը Բելգիայի հավաքական
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին զարմացրել է այն փաստը, որը Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների համար հրավիրել է նաեւ անգլիական թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին: Ֆուտբոլիստը հունիսին ստացած ծանր վնասվածքից հետո դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» գլխավոր թիմում:
«Ազարը հանդես է գալիս մեր ակումբի 23 տարեկանների թիմում, որպեսզի աստիճանաբար մարզավիճակ հավաքի: Եթե նա պատրաստ լիներ, ապա կխաղար գլխավոր թիմում: Չի կարելի արագացնել գործընթացը: Նրան ժամանակ է անհրաժեշտ: Ազարը շատ կարեւոր է «Չելսիի» համար»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ազարը ոտքի կոտրվածքը ստացել է Բելգիայի հավաքականում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



