Անցած շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գոտում պահպանվել է հարաբերական հանգիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



