Ալավերդի-Ստեփանավան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱլավերդի-Ստեփանավան ճանապարհին օգոսոսի 19-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինն այսօր՝ օգոստոսի 26-ին մահացել է: shamshyan.com-ի փոխանցմամբ մահացողը Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 30-ամյա Հերմինե Գասպարյանը։
Նույն ավտովթարից օգոստոսի 19-ին տեղում մահացել էին Opel-ի ուղեւորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը եւ 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը: Ուղեւորներ 30-ամյա Հերմինե Գասպարյանը, 3-ամյա Էրիկ Վարդումյանը մարմնական վնասվածքներով, որոնց մի մասը՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ տեղափոխվել էին Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Սիրանուշ Սիրադեղյանը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



