Բրյուսելում զինվորները սպանել են «Ալլահ աքբար» բղավելով իրենց վրա հարձակված երիտասարդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիացի զինվորներին հաջողվել է սպանել Բրյուսելում դանակով իրենց վրա հարձակված մարդուն: Իրավապահներն այն որակել են ահաբեկչական հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն:
Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում: Սոմալիից 30 տարեկան ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում: Զինվորներից մեկը վիրավոր է ձեռքից:
Բելգիայի Դաշնային դատախազության գրասենյակից ասել են, որ մինչ այդ հարձակվողը հայտնի չի եղել ահաբեկչական գործողություններում, սակայն հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ աքբար»:
Զինվորների ներկայությունը փողոցում անվտանգության պահպանման մեծածավալ գործողությունների մի մասն է եղել` նախատեսված հանգստացնելու հանրությանը 2016-ի մարտի ահաբեկչությունից, որը խլել էր 32 մարդու կյանք:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



