Վրացական Բորժոմիում բռնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բորժոիմում բռնկված և գրեթե մեկ շաբաթ շարունակված հրդեհն այս պահին մարված է, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Երկրի վարչապետի հրամանով արտակարգ իրավիճակների շտաբը, սակայն, ևս մի քանի օր կաշխատի տեղում:
Նշենք, որ հրդեհը բռկվել էր օգոստոսի 20-ին, սկզբում այն հաջողվել էր մարել, սակայն ավելի ուշ կրակի օջախները նորից տարածվել էին՝ սաստիկ քամու պատճառով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



