Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ երկու կոնգրեսականներ միացել են շփման գծում բռնություններին վերջ դնելու կոչ անող նամակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կոնգրեսում Ֆլորիդա նահանգի ներկայացուցիչներ Գաս Բիլիրակիսը և Թեդ Դոյչը միացել են  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  բռնություններին վերջ դնելու  կոչ անող նամակին, որն այս շաբաթ կուղարկվի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, կոնգրեսականները ստորագրել են նամակը, որը շրջանառության մեջ են դրել ԱՄÕ † Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական  Էլիոթ Էնգելը:

«Երբ բռնությունը և ագրեսիան սկսում են օրինաչափություն դառնալ պատմականորեն անհանգիստ տարածաշրջանում, մենք՝ որպես ամերիկյան քաղաքականության առաջնորդներ, պետք է խիստ լինենք և կանխենք հետագա բռնությունները և հնարավոր ռազմական գործողությունները: Ահա թե ինչու ես միացա իմ գործընկերների նամակին՝ ուղղված Ջեյմս Ուորլիքին, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արվում ապահովել հակամարտության արդար և խաղաղ կարգավորումը: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար հարկավոր է որքան հնարավոր է րագ վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային»,- ասել է Բիլիրակիսը:

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Ջորջ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գաս Բիլիրակիսին և Թեդ Դոյչին՝  Լեռնային Ղարաբաղում աճող բռնություններին վերջ դնելու կոչին միանալու համար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Էլիոթ Էնգելը կոնգրեսական գործընկերներին  հորդորել էին միանալ Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնման  կոչին:

Կոնգրեսականները նամակ են հասցեագրել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ առաջարկելով երեք քայլից բաղկացած իրենց ծրագիրը: Քայլերից առաջինն է՝ շփման գծից հետ քաշել բոլոր դիպուկահարներին: Բացի այդ, Ռոյսն ու Էնգելը  կոչ են անում ավելացնել շփման գծում իրադրությանը հետևող ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը, ինչպես նաև նույն կազմակերպության հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն և կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը:

 

 

 

Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԳազ չի լինելու Ջանես Նազարյանը դարձավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանԶանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Իսրայելը հայտարարել է բոլոր ճակատներում ռազմական գործողությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին Հայաստանում կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը Նարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակՎարորդական իրավունքի վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ Իջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՀայկավանում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Սիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Խոստեվանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը ետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԵրևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են (լուսանկար) Թույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Թուրքիայում ջրհեղեղ է եղել, մեքենաներ ու շենքեր են մնացել ջրի տակ