Ինքն իմ վրա կասկածում էր, որ հեռախոս եմ գողացել. դանակահարությունը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 21-ի երեկոյան Եղվարդի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Նա հայտնել էր, որ անհայտ անձը փողոցում փորձել է հափշտակել պարանոցի շղթան եւ դիմադրության հանդիպելով՝ դանակհարել:
Պարզվել է, որ այդ օրը տղամարդը Սայաթ-Նովա փողոցում վիճաբանության ընթացքում է դանակահարվել: Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր նրա ծանոթը՝ Եղվարդի բնակիչ Սարգիս Մանուկյանը:
Օգոստոսի 22-ին նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:
«Կոնֆիլկտ առաջացավ նրանից, որ ինքն իմ վրա կասկածում էր, որ հեռախոս եմ գողացել: Ասում էր՝ թե բա ես սաղի վրա էլ կասկածում եմ, հատկապես քո վրա»,-ոստիկանությունում պատմել է բերման ենթարկվածը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



