Բրիտանիայում թեթեւշարժիչային օդանավ է կործանվել, 2 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ Մեծ Բրիտանիայի Դորսեթ կոմսությունում 2 մարդ է զոհվել Tiger Moth թեթեւշարժիչային օդանավի կործանման հետեւանքով, նշված է կոմսության ոստիկանության կայքում:
«Դժբախտաբար, 2 տղամարդ է զոհվել՝ Շեֆթսբերիից 67-ամյա ուղեւորը եւ Բլանդֆորդից 64-ամյա օդաչուն»,- հայտնել է Դորսեթի ոստիկանության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շաբաթ, առավոտյան մոտ 09:30-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Քոմփթոն Աբաս օդանավակայանից արեւելք օդանավի ընկնելու մասին: Փրկարար ծառայությունները մեկնել են դեպքի վայր: Պատահարի մասին տեղեկացվել է Մեծ Բրիտանիայի Ավիապատահարների հետաքննության վարչությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



