Մեքենայի սիրահարների համար` BMW-ն նոր մոդել է ներկայացրել. լուսանկարներ
ԼԱՅՖԻնչպես տեղեկացնում է theverge.com-ը, օրերս գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր մոդելը` M5 սեդանը: Աղբյուրի հաղորդմամբ` այս նորույթի շնորհանդեսը կայացել է ոչ թե ավտոշոուի, այլ Գերմանիայում EA’s Gamescom կոչվող խաղային կոնֆերանսի ժամանակ:
Պարզվում է, որ այս մոդելի անիմացիոն տարբերակը նաև օգտագործվելու է Need for Speed Payback տեսախաղի նոր տարբերակում, որը կներկայացվի նոյեմբերի 10-ին:
Մեքենայի տեխնիկական կարգավիճակի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Նախնական տվյալներով` շարժիչն ունի 600 ձիաուժ հզորություն ու 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում:
Նշենք, որ նոր BMW M5-ը վաճառքում կհայտնվի 2018 թվականի սկզբին:

![]()
![]()
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



