Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր երկիրը մի մեծ ընտանիք է. Նախագահ Սարգսյանը ողջունել է «Բազե» հավաքի մասնակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահն օգոստոսի 26-ի երեկոյան Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,այս տարի, որը «Բազե»-ի համար հոբելյանական է (նշվում է հավաքի 15-ամյակը), հավաքին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդ ճամբարական, որոնք ներկայացնում են Երևանը, հանրապետության մարզերը, Արցախը, սփյուռքը: Նախագահը ծանոթացել է հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, դիտել է հավաքի մասին պատմող «Բազե 2017» ֆիլմը, «Հայաստանն ապագայում» մրցույթում հաղթած պրեզենտացիան, մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբն ու նկարչական ցուցահանդեսը: 

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հանրապետության Նախագահի կողմից մի շարք անձինք արժանացել են շնորհակալագրերի: 
Ճամբարականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարևորել է «Բազե»-ի դերը մեր երկրի երիտասարդական կյանքում և մաղթել, որպեսզի հավաքը շարունակի գործել նույն արդյունավետությամբ:


«Սիրելի՛ բազեականներ, ուզում եմ բոլորիդ շնորհավորել «Բազե»-ի 15-ամյակի կապակցությամբ և ասել, որ ես, իրոք, ուրախ եմ, որ «Բազե»-ն կայացել և դարձել է մեր երիտասարդական կյանքի կազմակերպման ձևերից մեկը: Ես այս 15 տարիներին, թերևս, 15 անգամ էլ մասնակցել եմ՝ տարին մեկ անգամ: Անկեղծորեն, ինձ համար այն հարազատ է դարձել: Շատ-շատերին թվում է, որ «Բազե»-ն ոչ թե 15 տարի, այլ միշտ եղել է: Կարևոր է, որպեսզի ապագայում «Բազե»-ն շարունակի գործել նույն արդյունավետությամբ: Նաև չափազանց կարևոր է, որ «Բազե»-ն կուսակցականացված չէ, ավելի շուտ կարելի է ասել՝ բազմակուսակցական է:


Իհարկե, այստեղ դուք անցկացնում եք ձեր ակտիվ հանգիստը՝ խաղում եք, մրցում, ստեղծագործում ու նաև քաղաքական քննարկումներ անցկացնում: Այն, ինչ դուք եք անում, ընկնում է մեր երկրի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մեծ գործի հիմքում: Քանի որ դուք երիտասարդ եք, եռանդով լի ու նաև անմիջական շփումների մեջ, դուք այստեղ սովորում եք բանավիճել, քննարկել, և այդ բանավեճերը չեն վերածվում թշնամանքի: Չափազանց կարևոր հանգամանք է, որ քաղաքական կյանքում տարբեր երևույթների, իրադարձությունների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության: Այստեղ դուք սովորում եք բանավիճել, քննարկել, համաձայնության գալ: 


Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել: 


Շատ ուրախ եմ, որ այստեղ դուք բազմաթիվ ընկերներ եք ձեռք բերում, բազմաթիվ ծանոթություններ եք հաստատում, և տեղյակ եմ, որ այս 15 տարիների ընթացքում բազեականները նաև բազմաթիվ ընտանիքներ են կազմել: Կցանկանայի, որպեսզի այդ ընտանիքները միշտ լեցուն լինեն սիրով: Մեր երկիրն էլ մի մեծ ընտանիք է: Այո՛, մեր երկիրը փոքր է, բայց մեծ ընտանիք է, և այդ մեծ ընտանիքն էլ, երբ կամեցողությամբ լեցուն լինի, երբ սիրով լեցուն լինի, այն ժամանակ մենք ունենալու ենք մեր երազանքի Հայաստանը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլինՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան