Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կինը պետք է շատ աշխատի իր վրա». ինչպե՞ս է Իջինը հաղթահարում սթրեսն ու պահպանում գեղեցիկ կառուցվածքը

ԼԱՅՖ


Հայկական շոու-բիզնեսի ամենասեքսուալ երգչուհիներից մեկին՝ Իջինին, հաճախ ենք տեսնում բավականին բաց եւ համարձակ կերպարներով: Երգչուհին չի վախենում իր բարեմասնությունները ցույց տալ, քանի որ միշտ ինքնավստահ է, եւ դա նաեւ գալիս է նրանից, որ Իջինն  ունի գեղեցիկ կառուցվածք, որը թաքցնելու խնդիր չունի:

«Հմայքի գաղտնիքներ» խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ փորձել է բացահայտել ռուսաստանաբնակ հայ գեղեցկուհու բարեկազմության գաղտնիքը.

«Առավոտս սկսում եմ իմ շունիկին համբուրելուց: Անկախ նրանից այդ օրն աշխատելու եմ, թե ոչ, ես առավոտյան շուտ եմ արթնանում՝ 7-ին կամ 8-ին: Քնելուս ժամը կախված է աշխատանքային գրաֆիկիցս: Կապ չունի, թե քանիսին եմ քնում, առավոտյան, միեւնույն է, վաղ եմ արթնանում: Միշտ լավ նախաճաշում եմ, քանի որ դա պետք է աշխատունակ ինձ դարձնի ողջ օրվա ընթացքում: Իսկ թե ինչ եմ ուտելու նախաճաշին, կախված է իմ տրամադրությունից՝ ձվածեղից ու նրբերշիկից սկսած, վերջացրած կաթնաշոռով ու թթվասերով…»,-ասում է Իջինը՝ հավելելով, որ իրեն ոչ մի տեսակի ուտեստից չի զրկում.

«Իմ կեսօրվա ճաշն էլ կախված է իմ տրամադրությունից: Հնարավոր է ուտեմ կոտլետ եւ հնդկաձավար, կամ տապակած հավ՝ տապակած կարտոֆիլով, կամ էլ՝ բուրգեր ու պաղպաղակ: Այն, ինչ ուտում եմ առավոտյան եւ ցերեկը, հաճախ ուտում եմ նաեւ երեկոյան: Ընթրիքից, ի դեպ, անպակաս են խորովածն ու աջարական խաչապուրին»:

Ինչպես արդեն հասկացաք երգչուհու սննդակարգից՝ նա դիետաներ չի պահում.

«Իմ բախտն իսկապես բերել է: Բացի դա՝ շատ ակտիվ կյանք եմ վարում, ինչը եւս նպաստում է, որ ինձ թույլ տամ ամեն ինչ ուտել: Զբաղվում եմ սպորտով, պարում եմ, ելույթներ եմ ունենում տարբեր տեղեր… Առանց սպորտ չեմ կարող ապրել: Սպորտով զբաղվելը ոչ միայն մարմնի համար է օգտակար, այլեւ օգնում է հաղթահարել սթրեսը եւ բարձրացնում է տրամադրությունը: Քանի որ իմ ելույթների համար լավ շնչառություն է անհրաժեշտ, պետք է մարզեմ սիրտս եւ մարմինս: Եթե շատ համերգներ չեմ ունենում, շաբաթը 4 անգամ մարզասրահ եմ հաճախում, իսկ երբ աշխատանքի մեջ եմ լինում, դա անում եմ շաբաթվա մեջ 2 օր»:

Այնուամենայնիվ Իջինը խոստովանում է.

«Սննդակագիցս միայն բացառում եմ ցիտրուսային ուտեստները, որովհետեւ դրանցից ալերգիա ունեմ: Իսկ ընդհանրապես, շատ եմ սիրում քաղցր ուտել եւ հաճախ ստիպված եմ լինում կառավարել ինձ: Բայց դա չեմ անում գիրանալուց խուսափելով, պարզապես, գիտեմ, որ քաղցրի ոչ չափավոր օգտագործումը վնասակար է»:

Երգչուհու կարծիքով գեղեցիկ զգալու համար կինն ինքն իր հետ պետք է ներդաշնակ լինի. «Նաեւ պետք է շատ աշխատի իր վրա՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հայ կանանց խորհուրդ կտամ, որ չթողնեն, որ բարդույթները ղեկավարեն իրենց կյանքը»:

Սյունե Առաքելյան

 

Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել