Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով մոտ 5 000 բանտարկյալի են տարհանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Տեխաս նահանգի ափամերձ տարածքի 3 բանտերից շաբաթ օրը մոտ 5 000 բանտարկյալ կտարհանվի «Հարվի» փոթորկի պատճառով, գործողությունն արդեն սկսվել է: Այս մասին հաղորդվում է Տեխասի Քրեական դատավարության դեպարատմենտի (TDCJ) ֆեյսբուքյան էջում: «Տարհանումը կվերաբերի մոտ 4 500 բանտարկյալի: Կալանավորներին տեղափոխում են TDCJ-ի ավտոբուսներով ուղղիչ հաստատությունների սպաների և այլ աշխատակիցների ուղեկցությամբ, ովքեր օգնում են տարհանման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բանտարկյալներին կտեղափոխեն Տեխասի արևելյան բանտեր:
Նյութի աղբյուրը՝ shabat.am
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



