Ինքնասպանություն Կապանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 26-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոց թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին կիսով չափ կախված է դեպի դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը վնասել է ձեռքի երակները, կախվել պատշգամբից՝ ցանկանալով ինքնասպան լինել։
Փրկարարները պատշգամբից ներս են բերել Ա. Ա.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։
Տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ և մահացել է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



