Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մորս ծննդյան օրվան այն նվիրել եմ մայրիկիս ու աշխարհի բոլոր մայրերին. Հրանտոն` նոր տեսահոլովակի մասին

ԼԱՅՖ

Երիտասարդ երգիչ Հանտոն շուտով կներկայացնի իր նոր` «Մայրիկ» տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է:

Life.paorama.am-ի հետ զրույցում ամերիկաբնակ երգիչը պատմեց, որ այս երգի ստեղծումն իր համար խորհրդանշական պատմություն ունի.

«Այս երգն իմ հատուկ ցանկությամբ է ստեղծվել. Մորս ծննդյան օրվան այն նվիրել եմ մայրիկիս ու աշխարհի բոլոր մայրերին: Երգի հեղինակը Մարինա Թագակչյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արմեն Փիրիմասիհին, ում հետ աշխատել եմ իմ բոլոր տեսահոլովակների շրջանակներում: Նրա գաղափարով` տեսահոլովակս շատ գեղեցիկ սյուժե ունեցավ. մենք ներկայացրել ենք մոր ու որդու պատմություն` ծնունդից օրից` մինչեւ երիտասարդություն»,- պատմեց Հրանտոն` նշելով, որ տեսահոկովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսին:

«Մայրիկ» տեսահոլովակի հերոսուհին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է, ում հետ Հրանտոն ոչ միայն հաջող աշխատանք է ունեցել, այլեւ` ընկերներ են դարձել.

«Արմեն Փիրիմասիհիի խորհրդով` մենք հրավիրեցինք Անահիտին, որպեսզի նա մարմնավորեր մայրիկի կերպարը: Ես անմիջապես համաձայնեցի Արմենի հետ, քանի որ շատ եմ հավանում նրա խաղը, ինձ համար նա իսկապես մեծատառով դերասանուհի է, ով կարողանում է ճիշտ էմոցիաներ հաղորդել թե նկարահանման հրապարակում աշխատող մարդկանց, թե հեռուստադիտողին: Անահիտի հետ առաջին անգամ էի շփվում, մեր համատեղ աշխատանքն այնքան հաջող ու դրական անցավ, որ մենք որոշել ենք ապագայում անգամ դուետով հանդես գալ: Իհարկե, այդ առումով դեռեւս հստակ աշխատանքներ չկան, բայց մենք կփորձենք մեր ծրագրերն իրականություն դարձնել»,- նշեց Հրանտոն, ով տեսահոլովակում ոչ միայն երգում, այլեւ խաղում է:

 Ի դեպ` երգիչը նշեց, որ ի զարմանս իրեն, տեսահոլովակը նկարահանվել է ընդամենը վեց ժամում.

«Անահիտի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ` տեսահոլովակը շատ կարճ ժամանակում նկարահանվեց: Նա իր էմոցիոնալ դաշտը փոխանցեց նաեւ ինձ, ինչի համար շատ ուրախ եւ շնորհակալ եմ: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաեւ իմ ողջ թիմին, որ արդեն որերրորդ անգամն է, իմ կողքին է»,- հավելեց նա:

«Մայրիկը» այս տարվա ընթացքում Հրանտոյի երրորդ տեսահոլովակն է, երգիչը պլանավորում է այս տարի շուրջ վեց տեսահոլովակ ներկայացնել հեռուստադիտողին: Հաջորդը կլինի նոյեմբերի 11-ին` Հրանտոյի ծննդյան օրը.

«Նոյեմբերին կներկայացնեմ իմ թվով 4-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է Լիանա Թորոսյանի հեղինակած երգի հիման վրա, որը ինչ-որ իմաստով իմ պատմությունն է իր մեջ ներառում: Այն կորցրած սիրո մասին է, երբ տղան չի ներում աղջկա դավաճանությունը: Հիմա բուռն ստեղծագործական շրջան է իմ կյանքում: Հույս ունեմ, որ հանդիսատեսը կգնահատի իմ ակտիվ աշխատանքային գործունեությունը»,- ավարտեց Հրանտոն:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը