Բաղդադում երկու պայթյունների հետեւանքով 5 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաղդադի հարավում երկու ականապատված ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով 5 մարդ է մահացել, եւս առնվազն 6 մարդ տուժել է, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը։
Առաջին պայթյունը որոտացել է այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան Բաղդադի արեւմտյան Աշ-Շուրտա ար-Ռաբիայի շրջանում, որի հետեւանքով մահացել է երեք կին, եւս 5 մարդ վիրավորվել է։
Երկրորդ ականապատված քիչ անց մեքենան պայթել է քաղաքի հարավային Աբու Դաշիրի շրջանում, որի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել եւս մեկ մարդ։
Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



