Փոթորկից հետո սննդի պաշարով Տեխասի փողոցներով շրջող շունը համացանցային աստղ է դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամացանցում մեծ ժողովրդականություն է ստացել շան լուսանկարը, որը «Հարվի» փոթորկից հետո Տեխասի Սինթոն քաղաքի փողոցներով շրջել է՝ ատամներով սննդի պաշարի փաթեթը պահած։ Լուսանկարը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեղի բնակչուհի Թիլե Դոկենսը։
Մեկ օրում գրառումը հավաքել է ավելի քան 10 հազար լայք։ «Տերը գտնվել է։ Շունը թափառող չէ, նա պարզապես դուրս է եկել փողոց»,-գրել է Դոկենսը։
Ինչպես նշում է Chouston Chronicle-ը, շունը պատկանում է տեղի 65-ամյա բնակչի 5-ամյա թոռանը։ Ջրհեղեղի հետևանքով 5-ամյա տղան լքել է քաղաքը, իսկ շունը մնացել է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



